Կրակոցներ Արտաշատ քաղաքում, հայտնաբերվել է 6 կրակված պարկուճ, կա վիրավոր

Կրակոցներ Արտաշատ քաղաքում, հայտնաբերվել է 6 կրակված պարկուճ, կա վիրավոր

Այսօր՝ մարտի 24-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչություն և Արտաշատի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցի տներից մեկում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել մեծ թվով իրավապահներ, սահմանազատվել է տարածքը։

Պարեկներն ու ոստիկանները Զոհրաբի փողոցում հայտնաբերել են ատրճանակից կրակված թվով 6 պարկուճ, իսկ Իսակովի փողոցում՝ կրակված 1 գնդակ։

Կարճ ժամանակ անց «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Տիգրան Բ․-ն է։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են ենթադրյալ սպանության փորձ կատարողի ինքնությունը, ով ոստիկանների ու պարեկների կողմից տաք հետքերով հայտնաբերվել ու բերման է ենթարկվել:

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում