Վնասազերծվել է հարևանուհուն սպանած, աղջկան դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած կասկածյալը
Մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երևանի բնակիչ 41-ամյա Սարգիս Մ․-ն, ով կասկածվում է իր հարևանուհու սպանության, վերջինիս աղջկան դանակի հարվածներ հասնելու մեջ, գտնվում է Ջրվեժ թաղամասի ռեստորանային համալիրներից մեկում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները կարողացել են վնասազերծել նրան և տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին։
Այսօր առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Խորեն Խաչատրյան 1-ին նրբանցքի տներից մեկում դանակահարված 2 քաղաքացի կա։
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել էին, որ դեպքի վայրից դանակահարված 2 քաղաքացու, որոնց առաջինն օգնության էին հասել հարևաններն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հայտնաբերվել էին արնանման հետքեր և խոհանոցային դանակ, որն ըստ նախնական տեղեկությունների՝ հանցագործության գործիքն է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորները նշված փողոցի բնակիչներ 64-ամյա Լիլյա Ղ.-ն է և 33-ամյա Աննա Մ.-ն են։ Հավաքվածները պատմել են, որ վիրավորները մայր ու դուստր են, իսկ նրանց դանակահարել է հարևանը՝ Տիգրան Մ.-ն, ով օրեր առաջ էր տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն նրան դուրս էին թողել։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից քննչական բաժին ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մայրը, գիտակցության չգալով, մահացել է։
Կարծիքներ