Մահացել է Չինաստանի ամենատարեց բնակչուհին

Մահացել է Չինաստանի ամենատարեց բնակչուհին

Չինաստանում 135 տարեկան հասակում մահացել է երկրի ամենատարեց բնակչուհին: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Չինաստանի ամենատարեց բնակչուհին՝ Ալիմխան Սեիթին, մահացել է Չինաստանի Կաշգար քաղաքում:

Տեղական իշխանությունների փոխանցմամբ, նա ծնվել է 1886 թվականի հունիսի 25-ին: Նրա հարազատները հայտնում են, որ կինը բավական համեստ կյանքով է ապրել, կենսախինդ էր, սիրել է երգել ու հաճախ ժպտալ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում