ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոպա ուղարկել 8500 զինվորական․ Պենտագոն
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստ է Եվրոպա ուղարկել 8500 զինվորական, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։
«Զինվորական անձնակազմի թիվը, որոնց Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը որոշել է բարձր պատրաստականության վիճակի բերել, կազմում է մոտ 8,5 հազար մարդ»,- ասել է նա։ Քիրբին նշել է, որ եթե իրավիճակը պահանջի, ապա, ՆԱՏՕ-ի արձանագրությունների համաձայն, նրանք անհապաղ կուղարկվեն Եվրոպա։ Նա ընդգծել է, որ զորախումբ ուղարկելու որոշումը դեռ ընդունված չէ, քանի որ մնում է իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հնարավորությունը։ «Մենք չենք ասում, որ դիվանագիտությունը մեռած է»,- նշել է պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը։
Կարծիքներ