Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը սահմանի բացումից հետո մեծ զբոսաշրջային հնարավորություններ կստեղծի

Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը սահմանի բացումից հետո մեծ զբոսաշրջային հնարավորություններ կստեղծի

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, մայիսի 4-ին Երևանում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը։

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով արձանագրությանը՝ գրել է․

«Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը, որի վերաբերյալ այսօր արձանագրություն ստորագրեցինք, սահմանի բացումից հետո մեծ զբոսաշրջային հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Թուրքիայի համար։

Անիի պատմական կամրջի մի ոտքը Հայաստանի տարածքում է և, սահմանի մյուս կողմում՝ Անիի ավերակների հետ համատեղ, այս հուշարձանները կարող են միասին դառնալ մեկ զբոսաշրջային ուղղություն»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում