Հայաստանի հավաքականը Երևանում խոշոր հաշվով պարտվեց Ուկրաինային
Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Ուկրաինայի ընտրանուն: Մեր թիմը պարտվեց 0-5 հաշվով, հայտնում է «Արմսպորտը»։
Առաջին կեսը երկու թիմերն էլ ակտիվ էին սկսել, բայց խաղասկզբում ռեալ գոլային պահեր ստեղծեց մեր ընտրանին: Հանդիպման արդեն 5-րդ րոպեին Լուկաս Սելարայանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն ոչ այնքան ուժեղ հարվածից հետո Դունինը հետ մղեց գնդակը: Րոպեներ անց Բիչախչյանը հնարավորություն ստացավ հաշիվը բացելու, բայց մոտտարածությունից կատարած հարվածը շեղ ստացվեց: Չնայած ակտիվությանը, 21-րդ րոպեին մեր թիմը գոլ բաց թողեց․ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո գնդակը հասավ Յուրչենկոյի դարպասի մոտ կանգնած Զուբկովին, ով էլ իր հերթին այն փոխանցեց Տիմչուկին, ով գրավեց դատարկ դարպասը:
Կարծիքներ