Դուստրը բաց է թողնվել, հայրը` կալանավորվել. ոստիկանները թմրամիջոցների իրացման դեպք են բացահայտել

Դուստրը բաց է թողնվել, հայրը` կալանավորվել. ոստիկանները թմրամիջոցների իրացման դեպք են բացահայտել

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դրոյի փողոցի 55-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է ձեռք բերում, պահում և իրացնում:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ սա դեռ փետրվարի 21-ին է եղել, և հենց այդ օրն էլ իրավապահները ձեռնարկել են կոնկրետ գործողություններ:

Երեկոյան ժամը 6-ին Դրոյի փողոցից նրանք բերման են ենթարկել 38-ամյա երկու տղամարդու` մեքենայով հանդերձ: Փաստական տվյալներ են եղել, որ նրանցից մեկը րոպեներ առաջ էր 10 հազար դրամով վերոհիշյալ 55-ամյա տղամարդուց ձեռք բերել մարիխուանա: Ըստ բերման ենթարկվածի` թմրանյութն իր օգտագործման համար էեղել:

Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները շարունակել են միջոցառումները` արդեն համագործակցելով քննչական բաժնի ծառայողների հետ:

Փետրվարի 23-ին իրավապահները բերման են ենթարկել մեկ այլ տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և նմանատիպ զանգվածով լուցկու տուփ: Նա ևս մարիխուանան ձեռք է բերել Դրոյի փողոցի նույն բնակչից, սակայն՝ նրա դստեր միջոցով:

Նույն օրը խուզարկություն է կատարվել  թմրավաճառի տանը: Հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ, տոպրակ, պոլիէթիլենային պարկեր ու լուցկու տուփեր, ծխամորճեր, էլեկտրոնային կշեռք և այլն:

22-ամյա դուստրը ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ 55-ամյա հայրը՝ կալանավորվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում