Ով և ինչի համար է շահել «Օսկար». Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությունն անցել է օնլայն և օֆֆլայն
ԱՄՆ-ում անց է կացվել «Օսկար 2021» մրցանակաբաշխությունը, որի ձևաչափը կորոնավիրուսի համավարակի պատճառով փոխվել է։ Կազմակերպիչները չեն մեկտեղել բոլոր մասնակիցներին։ Շատ հյուրեր միացել են մրցանակաբաշխությանը տեսակապով՝ տնից: Բայց դա չի խանգարել, որ Կարմիր գորգն ու ներկայացված ֆիլմերը դիտարժան լինեն:
Եվ այսպես՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Оսկար»է շահել «Քոչվորների երկիր» ֆիլմը: «Քոչվորների» գլխավոր դերակատարուհին՝ Ֆրենսիս Մակդորմանը, տարվա լավագույն դերասանուհին է: Սա արդեն նրա երրորդ «Օսկար» արձանիկն է:
Տղամարդու լավագույն դերակատարման համար «Օսկարի» արձանիկ է շահել Էնտոնի Հոփկինսը:
Լավագույն սցենարի համար «Օսկար» է շահել Էմիրալդ Ֆեննելը՝ «Հույս ներշնչող աղջիկը» ֆիլմի համար:
Էրիկ Մեսսերշմիդտը «Օսկար» է շահել որպես լավագույն օպերատոր «Մանկ» ֆիլմի համար:
«Լավագույն վարվերագրական ֆիլմ» անվանակարգում շահել է «Իմ ութոտնուկ ուսուցիչը»:
Որպես արտասահմանյան լավագույն ֆիլմ «Օսկար» է շահել դանիացի ռեժիսոր Թոմաս Վիտերբերգի «Եվս մեկը» ֆիլմը:
Ամերիկացի հիփ հոփ երգչուհի H.E.R.-ը մրցանակ է շահել «Հուդան և սև մեսսիան» ֆիլմում կատարած երգի համար:
Կարծիքներ