Կկայանա Պուտին-Զելենսկի հանդիպումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հանձնարարել է իր գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակին կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը:
«Ինձ թվում է՝ ամեն ինչ գնում է նրան, որ հանդիպումը կայանա: Ես իսկապես առաջարկել եմ հանդիպել Դոնբասում, դուք դա լսեցիք: Նախագահը դեմ չէր, սակայն առաջարկեց հանդիպել Մոսկվայում: Հանձնարարել եմ Անդրեյ Երմակին զբաղվել այդ հարցով»,- ասել է Զելենսկին լրագրողներին:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ այդ հանդիպման մանրամասները դեռ հստակ չեն: Զելենսկին ասել է, որ չի կարծում, թե Դոնբասում ոտնահարվում են ռուսախոս բնակիչների իրավունքները:
Ապրիլի 2-ին Պուտինը, խոսելով այդ հանդիպման մասին, ասել էր, որ եթե մտադրություն կա քննարկել Դոնբասի և Լուգանսկի հարցը, ապա Ուկրաինայի ղեկավարը առաջին հերթին պիտի հանդիպի այդ հանրապետությունների ղեկավարների հետ և միայն դրանից հետո հարցը քննարկի երրորդ կողմի հետ:
Կարծիքներ