2019 թվականին մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 56 միլիոն 887 հազար դրամ․ Նարեկ Բաբայան

2019 թվականին մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 56 միլիոն 887 հազար դրամ․ Նարեկ Բաբայան

Ազգային ժողովում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացնում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։ Հաշվետվությունն ընդգրկում է 2019 թվականի օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ մասնավորեցման արդյունքները՝ ըստ առանձին ընկերություններում կատարված ներդրումների եւ պրոֆիլների պահպանման վերաբերյալ։

Ինչպես ասաց Բաբայանը՝ հաշվետու ժամանակշրջանում աճուրդով մասնավորեցվել է 1 ընկերության պատկանող պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը։ Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 56 միլիոն 887 հազար դրամ, այդ թվում՝ նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից, փոքր օբյեկտներից տարաժամկետ վճարման ենթակա մուտքերը, որից ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 55 միլիոն 481 հազար դրամ, 1 միլիոն 486 հազար դրամ փոխանցվել է համայնքային բյուջեներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում