Ինչ է սպասում Թրամփին, եթե նա հրաժարվի լքել Սպիտակ տունը․ փորձագետ
Անվտանգության ծառայությունը Դոնալդ Թրամփին բռնի ուժով կհանի Սպիտակ տնից, եթե նա հրաժարվի նստավայրից հեռանալ Ջո Բայդենի երդմնակալությունից հետո, Ռիա Նովոստիին հայտնել է Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի ծրագրի տնօրեն Իվան Տիմոֆեևը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր CNN- ը, Թրամփը իր որոշ խորհրդականներին ասել է, որ ինքը կհրաժարվի լքել Սպիտակ տունը նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը:
«Ժամանակակից պատմության մեջ այդպիսի բան չի եղել: Բայց եթե նախագահը հանկարծ հրաժարվի իր նստավայրը լքել, նրան ստիպված կլինեն հեռացնել այնտեղից բռնի ուժով: Դա Միացյալ Նահանգների նախագահի նստավայրն է: Երդմնակալությունից հետո այնտեղ պիտի բնակվի Ջո Բայդենը: Թրամփի լիազորությունները լրանում են հունվարին: Ըստ այդմ, պարոն Թրամփը պարզապես դառնում է ԱՄՆ քաղաքացի, մասնավոր անձ», - բացատրել է Տիմոֆեևը:
Ինչպես հայտն է, Թրամփը դեռևս չի ընդունել նախագահական ընտրություններում իր պարտությունը: Քվեարկության արդյունքների պաշտոնական հաստատումը տեղի կունենա հունվարի 6-ին, Բայդենի երդմնակալությունը՝ հունվարի 20-ին:
Կարծիքներ