Զախարովան Բայդենի մամուլի ասուլիսը «բեմադրություն» է անվանել

Զախարովան Բայդենի մամուլի ասուլիսը «բեմադրություն» է անվանել

ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Ջո Բայդենի առաջին մամուլի ասուլիսը լիովին բեմադրություն էր, ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ria.ru-ն։

«Մենք ամեն ինչ սպասում էինք, բացի երեկ տեսածից։ Մենք տեսանք բացարձակ բեմադրություն»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ բոլորը սպասում էին, որ ԱՄՆ-ի 46-րդ նախագահի առաջին մամուլի ասուլիսն աչքի կընկնի Սպիտակ տան և լրագրողների միջև կապերի «վերահաստատմամբ», ինչի մասին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունն ավելի վաղ քննադատել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփին:

Զախարովան նաև ասել է, լրագրողների հետ ամերիկյան իշխանության ներկայացուցիչների շփման մեթոդները «մտավախություն են առաջացնում»։

Պետության ղեկավար ընտրվելուց հետո Բայդենի առաջին հրապարակային մամուլի ասուլիսը կայացել է մարտի 25-ին և տևել է 1 ժամ։ Վկայակոչելով կորոնավիրուսային վարակին հակազդելու միջոցները՝ Սպիտակ տունը հավատարմագրել է ընդամենը 30 լրագրողի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում