Քամալա Հարիսը մտադիր է զանգահարել Թրամփին և ընդունել ընտրություններում իր պարտությունը

Քամալա Հարիսը մտադիր է զանգահարել Թրամփին և ընդունել ընտրություններում իր պարտությունը

ԱՄՆ-ի փոխնախագահ, ավարտված ընտրություններում նախագահի թեկնածու Քամալա Հարիսն, ամենայն հավանականությամբ, առաջիկա ժամերին կզանգահարի իր մրցակից Դոնալդ Թրամփին և կհայտնի ընտրություններում պարտությունն ընդունելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով Հարրիսի երկու օգնականներին:Նշվում է, որ հեռախոսազանգի ժամը դեռ չի հստակեցվել, քանի որ Հարիսն աշխատում է իր ելույթի վրա: 

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ներկայացուցիչը նշված հեռուստաընկերությանը հայտնել է, որ ԱՄՆ-ի առայժմ գործող նախագահ Ջո Բայդենը նույնպես մտադիր է մոտակա ժամերին զանգահարել Թրամփին և, բացի այդ, հրապարակայնորեն խոսել ընտրությունների արդյունքների մասին։

 Սպիտակ տանը պարզաբանել են, որ Բայդենը, ի տարբերություն 2020 թվականի ընտրություններից հետո Թրամփի դրսևորած վարքագծի, մտադիր է զանգահարել և շնորհավորել վերջինիս, նրան հրավիրել Սպիտակ տուն և մասնակցել հունվարի 20-ին նախատեսված երդմնակալության արարողությանը։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում