Ճապոնիան մտադիր չէ պետական ​​պաշտոնյաներին ուղարկել Պեկինի խաղերին

Ճապոնիան մտադիր չէ պետական ​​պաշտոնյաներին ուղարկել Պեկինի խաղերին

Ճապոնիան մտադիր չէ կառավարության անդամներին և պետական ​​այլ պաշտոնյաներին ուղարկել Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին՝ դրանով իսկ աջակցելում է ԱՄՆ-ի կողմից հայտարարված խաղերի դիվանագիտական ​​բոյկոտին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sankei թերթը։

Միաժամանակ, նախնական պլանի համաձայն, Պեկինում Ճապոնիայի պատվիրակության կազմում կլինեն սպորտային դեպարտամենտի նախագահ Կոջի Միրոֆուսին և Ճապոնիայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Յասուհիրո Յամաշիտան։ Նրանք պետական ​​պաշտոնյաներ չեն, ինչը թույլ կտա Ճապոնիային աջակցել ԱՄՆ-ի դիվանագիտական ​​բոյկոտին: Տոկիոն այս հարցում վերջնական որոշում կկայացնի ավելի ուշ՝ հաշվի առնելով G7-ի գործընկերների գործողություններն ու չինական կողմի արձագանքը։

Ավելի վաղ վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ Ճապոնիան ելնելու է իր ազգային շահերից՝ կապված Պեկինի խաղերի հնարավոր դիվանագիտական ​​բոյկոտի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում