Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում կառուցվելու է կրթահամալիր. ԿԳՄՍՆ-ն՝ անմխիթար վիճակում գտնվող դպրոցի մասին

Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում կառուցվելու է կրթահամալիր. ԿԳՄՍՆ-ն՝ անմխիթար վիճակում գտնվող դպրոցի մասին

Օրեր առաջ համացանցում հրապարակվել էին կադրեր Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի դպրոցից։

Տեսանյութում երևում էր, որ դպրոցի հատակը, պատերը, ընդհանուր շենքը գտնվում են անմխիթար վիճակում։

Առկա պատկերը բազմաթիվ քննադատությունների տեղիք էր տվել, ոմանք բարձրաձայնում էին հարցը՝ ինչո՞ւ է դպրոցը 90-ականների տեսքով, եթե այժմ ՀՀ կառավարության ծրագրերով տարբեր մարզերի դպրոցներ կա՛մ վերակառուցվում են, կա՛մ նորոգվում։

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։ Լրատվականի հարցերին ի պատասխան՝ գերատեսչությունից հայտնել են.

«ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով (ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում) նախատեսված է մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել 300 դպրոց, որի ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ:

Ըստ նշյալ ցանկի՝ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում կառուցվելու է կրթահամալիր: Պատվիրատու մարմինն է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում