Իրանի իշխանությունները Եմենի ժողովրդին կօգնեն լուծելու ստեղծված ճգնաժամը. Սայիդ Խաթիբզադե

Իրանի իշխանությունները Եմենի ժողովրդին կօգնեն լուծելու ստեղծված ճգնաժամը. Սայիդ Խաթիբզադե

Իրանի իշխանությունները կշարունակեն աջակցել Եմենի ժողովրդին, որոնք ջանում են որքան կարելի Է ավելի շուտ գտնել ճգնաժամի լուծումն այս երկրում: Այդ մասին դեկտեմբերի 27-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Ինչպես միշտ, մեր խորհուրդն Է՝ որպես միակ միջոց քաղաքական լուծում գտնել Եմենի ճգնաժամին վերջ դնելու համար: Մենք աջակցում ենք Եմենի անպաշտպան ժողովրդին, որպեսզի այս երկրի հարստահարված բնակչության ձայնը լսելի լինի: Մենք ջանում ենք՝ որքան կարելի Է ավելի շուտ գտնել ճգնաժամի լուծումը Եմենում»,-ասել Է Խաթիբզադեն՝ հանդես գալով ԱԳ նախարարության ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում:

2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում Է դիմակայությունը կառավարական ուժերի ու հուսիների միջեւ: Այն առավել ակտիվ փուլ Է անցել 2015 թվականի մարտին արաբական կոալիցիայի ներխուժումից հետո, որը գլխավորում Է Սաուդյան Արաբիան:

Եմենի Իրավունքի ու զարգացման կենտրոնների տվյալների համաձայն, 2015 թվականի գարնանից Եմենում սպանվել են 10 հազարից ավելի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գրեթե 2,4 հազար երեխաներ եւ շուրջ 2 հազար կանայք:

Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, աջակցում Է Եմենի նախագահ Աբադ Ռաբբո Մանսուր Հադիի զորքերին՝ հուսի ապստամբների հետ նրանց դիմակայության գործում, որոնք վերահսկում են երկրի մի մասը: Արեմուտքում հայտարարում են, որ խռովարարներին օգնում Է Իրանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում