Մարդ կա՝ որոշել է հեղափոխության արժեքների մասին դասեր տալ, բայց ճակատամարտի ժամանակ լքել էր մարտի դաշտը. Ալեքսանյան
Շարունակվումէ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների քարոզարշավը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական թիմին երեկ Շենգավիթ վարչական շրջանում միացել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ իր խոսքում նա ուշագրավ փաստերից է խոսել:
Մենք ի սկազբանե քարոզարշավը սկսել էինք՝ խոսելով միայն Երևանի մասին ծրագրերի և աշխատանքների մասին, բայց մենք չենք կարող անհաղորդ մնալ մեր շուրջը կատարվող քաղաքական գործընթացներից: Բոլոր ընտրությունների ժամանակ Ադրբեջանը հարձակվում է 2021 թվականից ի վեր, 2021-ի մայիսին, 2022-ի սեպտեմբերին, այս տարի... ու՞մ համար է հարձակվում, ու՞մ գործերն է փորձում լավացնել հարձակումներով: Կան ուժեր, որ ամեն հարձակումը օգտագործում են սեզոնային մոտիվներով, երբ վերադառնում են արձակուրդից ու բացում են հանրահավաքները:
Այս ընտրություններում կան մարիոնետային կերպարներ էլ, որոնք ամենաբարձրն են խոսում հեղափոխության արժեքների մասին:
Բայց իրականությունն այն է, որ երբ 202-ի նոյեմբերի 9-ից հետո ատամները սրած բորենիների խումբը հարձակվելէր ԱԺ շենքի վրա, երբ սպանում էին Արարատ Միրզոյանին, երբ ջարդում էին կառավարության շենքը, էդ ամենահեղափոխական կերպարներն իրենց կաբինետում մեր կուսակցությունից դուրս գալու դիմում էին գրում, որհետո ձեռք սեղմեն այդ բորենիների հետ»,-նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ երբ հեղափոխության ժամանակ իրենք գլխավոր ճակատամարտում կռիվ էին տալիս, իր նշած մարդիկ մարտի դաշտից փախել էին:
Կարծիքներ