Շատ լարված վիճակ է. Նորաբակի վարչական ղեկավար

Շատ լարված վիճակ է. Նորաբակի վարչական ղեկավար

Շատ լարված է վիճակը։ MediaHub.am-ի հետ զրույցում ասաց սահմանամերձ Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Այվազյանը։

Նրա խոսքով, ինչպես գիշերը, այդպես էլ հիմա թշնամին անդադար կրակում է։

«Դե համ ԱԹՍ-ով են խփում, համ հրետանին է աշխատում»,- նշեց նա։

Այվազյանի խոսքով, իրենց վարչական շրջանում քաղաքացիական անձանց շրջանում զոհ ու վիրավոր չկա։

«Մեր դաշտերին են խփում։ Սոթքում են քաղաքացիական ենթակառուցվածքներին խփել։ Դպրոցի են խփել գիշերը»,- ասաց նա։

Այվազյանը տեղեկացրեց, որ Գեղամասար խոշորացված համայնքում գրեթե մարդ չի մնացել, բոլորը գիշերը իրենց երեխաներին ու կանանց հեռացրել են համայնքից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում