Պետք չի տրվել էմոցիաներին: Այս պահին և միշտ ամենակարևոր հարցն է՝ ինչ անել. Ռոբերտ Ղևոնդյան

Պետք չի տրվել էմոցիաներին: Այս պահին և միշտ ամենակարևոր հարցն է՝ ինչ անել. Ռոբերտ Ղևոնդյան

«Հայաստանը պերմանենտ պատերազմի մեջ է: Հենց որ սա հասկանանք, նման սրացումները այսքան սուր չենք տանի: Տարածաշրջանն այսպիսին է, այլ Հայաստան մենք չունենք ու չենք ունենալու: Պետք չի տրվել էմոցիաներին: Այս պահին և միշտ ամենակարևոր հարցն է՝ ինչ անել:
Նախ՝ Հայաստանի իշխանություններն այս անգամ կարծես դասեր են քաղել և անմիջապես փորձել են օգտագործել բոլոր միջազգային մեխանիզմները: Ժամանակն է հասկանալու, անցնող 2 տարիների ընթացքում կուտակած արտաքին քաղաքական կապիտալը ինչ արժեք ունի: 
Ամեն մեկն իր տեղում իր աշխատանքը պիտի կատարի գերազանց՝ առանց փորձելու միջամտել մյուսների աշխատանքին: Ներքին հակասություններ առաջացնողները կամ հակապետական հայտարարություններ անողները անմիջապես պիտի մեկուսացվեն:
Ի վերջո՝ թուրքը հասկանում է միայն ուժի լեզուն: Համարժեք պատասխանը կարող է ժամանակավորապես հանգստացնել: Իսկ եթե ավելի համարձակ գտնվենք և հնարավոր հատվածներում հայ զինվորը առաջ գնալու հրաման ստանա, տարածքային կորուստները անմիջապես կկոտրեն Ադրբեջանի՝ 2020-ից առաջացած հոգեբանական առավելությունը: 
Հաղթական կամք և իմաստնություն մեր զինվորին:
Աստված պահպանի Հայաստանի Հանրապետությունը»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում