Չինչին գյուղի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները Լոռի կատարած էքսկուրսիայից հետո սննդային թունավորմամբ հոսպիտալացվել են

Չինչին գյուղի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները Լոռի կատարած էքսկուրսիայից հետո սննդային թունավորմամբ հոսպիտալացվել են

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «սննդային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով երեխաներ։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչներ, 10-ամյա Օֆելյա Ա.-ն, 10-ամյա Էրիկ Ա.-ն, 10-ամյա Լիլիթ Դ.-ն, 10-ամյա Արեն Հ.-ն, 11-ամյա Վլադիմիր Ա.-ն, 8-ամյա Արմեն Բ.-ն, 11-ամյա Լիլիթ Բ.-ն, 12-ամյա Նարե Հ.-ն, 12-ամյա Արման Ա.-ն, 12-ամյա Հայկ Գ.-ն: Վերջիններս սովորում են Չինչին գյուղի դպրոցում: Հիվանդանոց են տեղափոխվել նաև նույն դպրոցի ուսուցիչներ, Չինչին գյուղի բնակիչներ, 52-ամյա Մարինե Դանիելյանը, 62-ամյա Արուս Մայիլյանը, Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչ, 51-ամյա Անահիտ Ասլանյանը, Չինչին գյուղի բնակիչ, 30-ամյա Աննա Թադևոսյանը, Բերդ քաղաքի բնակիչ, 35-ամյա Զարուհի Եղիազարյանը, Չինչին գուղիյ բնակիչներ, 28-ամյա Մարիամ Եսայանն ու նույն դպրոցի վարորդ , 60-ամյա Մանվել Գյուրջինյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը Սանահին կատարած էքսկուրսիայի ժամանակ՝ առավոտյան Ալավերդի քաղաքի, իսկ ժամը 16:00-ին Դսեղի մոտ տարբեր տեսակի սնունդ ընդունելու հետևանքով: Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության Տարոնի բաժնից փոխանցվել են ոստիկանության Թումանյանի բաժին: