Ռուսաստանում 31 ահաբեկիչ է ձերբակալվել

Ռուսաստանում 31 ահաբեկիչ է ձերբակալվել

ՌԴ-ում ձերբակալվել է Ռուսաստանում արգելված «Քաթիբա վալ-Ջիհադ» խմբավորման 31 ահաբեկիչ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հատուկ գործողությունն անցկացվել է Մոսկվայում, Նովոսիբիրսկի շրջանում, Յակուտսկում և Կրասնոյարսկի երկրամասում: Ձերբակալվածների թվում եղել են ինչպես բանդաների անդամները, այնպես էլ առաջնորդները:

Հետաքննության տվյալներով ՝ նրանք զինյալներ են հավաքագրել և ֆինանսավորել ահաբեկիչներին Սիրիայում: Նրանցից առգրավվել են արգելված կրոնական գրականություն, կապի միջոցներ, տեղեկատվության կրիչներ և բանկային քարտեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում