ՄԱԿ-ը միլիոնավոր աֆղանների համար կանխատեսել է «դժոխք երկրի վրա»
Աֆղանստանում «Թալիբան» արմատական ահաբեկչական շարժման զինյալների կողմից իշխանությունը զավթելուց հետո երկրում կարող է լուրջ ճգնաժամ առաջանալ: Reuters-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՄԱԿ -ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլին:
Ըստ փորձագետի՝ մոտ ապագայում հանրապետության ավելի քան 14 միլիոն բնակիչ կարող է բախվել սովի։ Նա նշել է, որ չորային եղանակը, տնտեսական անկումը, ներքին հակամարտությունները և կորոնավիրուսային համաճարակը բացասաբար են անդրադարձել Աֆղանստանում իրավիճակի վրա: Բիզլին աֆղանների համար կանխատեսել է «դժոխք երկրի վրա», եթե առկա իրադրությունն էլ ավելի վատանա:
ՄԱԿ-ի ներկայացուցիչն ԱՄՆ -ին, Կատարին և այլ պետությունների կոչ է արել ֆինանսական միջոցներով օգնել Աֆղանստանի ժողովրդին: Նրա հաշվարկներով՝ ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի սեպտեմբեր հանրապետությանը հատկացնել առնվազն 200 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն:
Կարծիքներ