Չինաստանում ընտանիքներին կթույլատրվի երեք երեխա ունենալ

Չինաստանում ընտանիքներին կթույլատրվի երեք երեխա ունենալ

Չինաստանի իշխանությունները որոշել են թույլ տալ ընտանիքներին երեք երեխա ունենալ, գրում է Reuters-ը:

1979-2015 թթ. Չինաստանի իշխանությունները վարում էին «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» ժողովրդագրական քաղաքականություն: Պեկինն օրինականորեն սահմանափակում էր ընտանիքի անդամների թիվը, քանի որ իշխանությունները բնակչության հսկայական աճը համարում էին խնդիր՝ երկրի հողային, ջրային և էներգետիկ ռեսուրսների գերծանրաբեռնվածության պատճառով: 2016-ի սկզբից երկրի քաղաքացիներին թույլատրվեց ունենալ երկու երեխա:

Փետրվարի վերջին տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից մեկը վերաբերում է ամուսինների տուգանքին՝ օրենքը խախտելու համար: Գործարար զույգերից մեկը յոթ երեխա է ունեցել՝ «կատարյալ թիվը» պահպանելու համար և ստիպված է եղել վճարել ավելի քան 1 մլն յուան ​​տուգանք (155 հազար ԱՄՆ դոլար): Առանց այդ վճարի, երեխաները՝ հինգ տղա և երկու աղջիկ, անձը հաստատող փաստաթղթեր չէին ստանա:

Այսօր արդեն Չինաստանի իշխանությունները մտածում են վերանայել երկրում ծնելիության վերահսկողությունը, ինչը կօգնի լուծելու ծերացող բնակչության խնդիրը:

Որոշման համար հիմք են հանդիսացել 2020 թ. անցկացված մարդահամարի արդյունքները, որոնք բացահայտել են ծնելիության մեծ անկում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում