Ժիտոմիրում ջրամատակարարումը դադարեցվել է
Շաբաթ երեկոյան, Ուկրաինայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ժիտոմիրում ջրամատակարարումը դադարեցվել է։ Այս մասին Facebook-ում հայտնել է Zhytomyrvodokanal ընկերությունը:
«Քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հանրային ծառայությունները մանրամասնել են, որ արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել ջրի պոմպային սարքավորումների վթարային անջատման պատճառով։ Վերականգնողական աշխատանքներ են տարվում, միջադեպի պատճառները չեն նշվում։
Ժիտոմիրը Ժիտոմիրի շրջանի վարչական կենտրոնն է, 2021 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմել է ավելի քան 260 հազար մարդ։
Կարծիքներ