Բայդենը խոստացել է կառավարության աջակցությունը տորնադոյից տուժած Միսիսիպիին

Բայդենը խոստացել է կառավարության աջակցությունը տորնադոյից տուժած Միսիսիպիին

ԱՄՆ դաշնային կառավարությունը ողջ անհրաժեշտ օգնությունը կտրամադրի Միսիսիպի նահանգին, որը տուժել է տորնադոյից։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Բայդենը նշել է, որ կապ է հաստատել նահանգային պաշտոնյաների հետ և առաջարկել համակողմանի դաշնային աջակցություն տորնադոյից շրջաններին օգնության համար:

ԱՄՆ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը արդեն նահանգ է ուղարկել որոնողափրկարարական խմբեր և մասնագետներ՝ վնասը գնահատելու համար։ Շաբաթ օրը Միսիսիպի նահանգում պտտահողմը խլեց 23 մարդու կյանք, տասնյակ մարդիկ վիրավորվեցին: Նահանգապետ Թեյթ Ռիվզը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում