Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնի

Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնի

Իրանի Չաբահար նավահանգստի մոտ մարտի 11-ին կսկսվեն Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համատեղ ռազմածովային զորավարժությունները, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Ավելի վաղ Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը մարտի առաջին կեսին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն իրանական Չաբահար նավահանգստի ջրերում։

Գործակալության տվյալներով՝ զորավարժությունները կանցկացվեն Հյուսիսային Հնդկական օվկիանոսում՝ Իրանի ռազմածովային ուժերի, բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) նավերի մասնակցությամբ։

Զորավարժություններին որպես դիտորդներ կմասնակցեն Ադրբեջանի, Հարավային Աֆրիկայի, Օմանի, Ղազախստանի, Պակիստանի, Կատարի, Իրաքի, ԱՄԷ-ի և Շրի Լանկայի ներկայացուցիչներ:

Ըստ Tasnim-ի՝ զորավարժությունների նպատակներն են՝ ամրապնդել անվտանգությունը տարածաշրջանում և աշխարհում, ընդլայնելը բազմակողմ համագործակցությունը մասնակից երկրների միջև և տեղեկատվության փոխանակումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում