Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Սիրիայի բանակին օգնել են 338 զինյալ ոչնչացնել ապրիլի վերջից
Ռուսաստանի օդուժի աջակցությամբ ՍԱՀ-ի կառավարական բանակն ապրիլի 23-ից Սիրիական անապատում ոչնչացրել Է 338 զինյալ եւ վերացրել ահաբեկիչների տասնյակ օբյեկտներ: Այդ մասին հայտնել Է Սիրիայում զորքերի ռուսական խմբավորման ներկայացուցիչը: Այդ ժամանակաշրջանում սիրիական կառավարական բանակը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օգնությամբ բռնել Է ահաբեկչական խմբավորումների 44 զինյալի, գրավել Է 20 եւ շարքից հանել 6 միավոր տեխնիկա, ինչպես նաեւ ոչնչացրել 38 օբյեկտ եւ 45 պատսպարան, ճշտել Է նա: Զորքերի ռուսական խմբավորման ներկայացուցչի խոսքով՝ ապրիլի 23-ից հայտնաբերվել Է 26 թաքստոց, ավելի քան 21,5 տոննա ռազմամթերք, ինչպես նաեւ 7 տոննա նյութական միջոցներ ու ահաբեկիչների այլ ունեցվածք: «Համատեղ հետախուզա-որոնողական գործողությունների անսխալ կազմակերպման շնորհիվ ահաբեկչական կազմավորումներին կենդանի ուժի ու տեխնիկական զգալի վնաս Է հասցվել, կանխվել են ահաբեկչական գործողությունները Սիրիայի Արաբական Հանրապետության զինծառայողների եւ խաղաղ բնակիչների նկատմամբ»,-ասել Է սպան: Նաեւ ապրիլի 23-ից սիրիական զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից անցկացվել Է 2530 կիլոմետր ավտոմոբիլային ճանապարհների եւ 865 շինությունների ստուգում, ականազերծվել Է տեղանքի 3 հատված, հավելել Է զորքերի ռուսական խմբավորման ներկայացուցիչը: Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություն Է անցկացնում 2015 թվականի սեպտեմբերի 30-ից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ