Մալիում ռազմական գործողության ընթացքում ֆրանսիական զինուժի հայ զինծառայող է զոհվել
Մալիում տեղի ունեցած ռազմական գործողության ընթացքում զոհվել է ֆրանսիական զինուժի հայ զինծառայող Դորիան Իսախանյանը: Այս առնչությամբ ցավակցական գրառում է կատարել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
«Իմ հարգանքի տուրքը և ցավակցություններս զոհված Դորիան Իսախանյանի, Թաների Մաուրիի և Քվենտին Պաուշեի ընտանիքներին»,- գրել է Տոլմաջյանը:
Ֆրանսիայի զինուժի երեք զինծառայողները զոհվել են դեկտեմբերի 29-ին, Մալիում ահաբեկիչների դեմ իրականացվող ռազմական գործողության ժամանակ, երբ նրանց տեղափոխող զրահամեքենան պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարքի վրա:
Կարծիքներ