ԱՄՆ-ը պարապ չի մնա, եթե Ռուսաստանը զենք մատակարարի Լատինական Ամերիկային

ԱՄՆ-ը պարապ չի մնա, եթե Ռուսաստանը զենք մատակարարի Լատինական Ամերիկային

ԱՄՆ պետքարտուղարի արևմտյան կիսագնդի հարցերով օգնական Բրայան Նիկոլսը հինգշաբթի ասել է, որ Վաշինգտոնը և նրա գործընկերները միջոցներ կձեռնարկեն, եթե Ռուսաստանը զենք մատակարարի Լատինական Ամերիկայի երկրներին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ համապատասխան հայտարարություն է արվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։

«Թույլ տվեք հստակ ասել, որ մեր կիսագունդն ապակայունացնելու կամ Ուկրաինայից հակամարտությունը Արևմտյան կիսագունդ մտցնելու փորձերը անընդունելի են, և մենք կաշխատենք մեր գործընկերների հետ ամբողջ կիսագնդում դա կանխելու համար», - ասել է Նիկոլսը, երբ նրան հարցրել են Ռուսաստանի կողմից Լատինական Ամերիկա զենքի ենթադրյալ առաքումների մասին։ 

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը RTVI- ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը կարող է գործողություններ իրականացնել ռազմածովային ուժերի գծով, եթե ԱՄՆ-ը սադրի և շարունակի ռազմական ճնշում գործադրել Ռուսաստանի Դաշնության վրա։ Պատասխանելով հարցին, թե ընդհանրապես դիտարկվու՞մ է ռուսական ռազմական ենթակառուցվածքների տեղակայման հնարավորությունը, օրինակ՝ Վենեսուելայում կամ Կուբայում, Ռյաբկովն ասել է. «Ես ոչինչ չեմ ուզում հաստատել, այստեղ էլ ոչինչ չեմ բացառի»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում