ԱՄՆ-ը Ռուսաստանի պատճառով Եվրոպայում զորքերը առավելագույն մարտական պատրաստականության է հասցրել. Politico
ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը (EUCOM) բանակը հասցրել է մարտական պատրաստականության առավելագույն մակարդակի՝ ռուսական զորքերի ակտիվ տեղաշարժի պատճառով: Այդ մասին հայտնում է Politico- ն:
Նշվում է, որ դա պայմանավորված էր վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած մի քանի իրադարձություններով: Խոսքը Դոնբասում հակամարտության սրման, Ռուսաստանի կողմից սահմանի երկայնքով ռազմական ուժերի կուտակումների, ինչպես նաև Արկտիկայում երեք ռուսական միջուկային սուզանավերի առաջանալու մասին է:
«Սա Արկտիկայի տարածաշրջանում ուժի նոր ցուցադրում է: Ամերիկյան զինված ուժերը դեռ պետք է հասնեն այս մակարդակին», – ասվում է հոդվածում:
Միևնույն ժամանակ, EUCOM-ի ներկայացուցիչ Վենդի Սնայդերը լրատվամիջոցին չի տեղեկացրել ամերիկյան զորքերի մարտական պատրաստվածության մակարդակի մասին՝ նշելով, որ դրանք գործառնական անվտանգության պահանջներն են: Նա միայն հավելել է, որ ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը ներկայում «շատ ուշադիր է վերահսկում իրավիճակը»:
Կարծիքներ