Տուխելը մեկնաբանել է Վեսթ Բրոմվիչից կրած ջախջախիչ պարտությունը
«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է ԱՊԼ-ի 30-րդ տուրում իր թիմի կրած ջախջախիչ պարտությունը «Վեսթ Բրոմվիչից» (2-5).
«Խաղալ 11-ը 11-ի դեմ, կամ 11-ը 10-ի դեմ, միանգամայն այլ բաներ են: Ամենևին պարտադիր չէ 5 գոլ ընդունել, եթե դու «Չելսիի» մակարդակի թիմ ես, բայց մենք բոլորս ենք մեղավոր սրանում: Այդ թվում և ես:
Հեռացումից հետո մենք չկարողացանք ինչ-որ բան անել խաղադաշտում: Սա միանգամայն անսպասելի էր: Սովորաբար մենք բավականաչափ վստահ ենք խաղում պաշտպանությունում, բայց այսօր շատ անփույթ էինք ու շատ սխալներ էինք թույլ տալիս: Մեզ դաժանորեն պատժեցին, և դա շատ դժվար է մարսելը:
Ես տեսա ոչ թե կարմի քարտը, այլ երկու մեծ սխալները մեր կիսադաշտում: Մեզ դա բնորոշ չէ: Հեշտությամբ էինք սխալվում ու դրա համար պատժվեցինք: Սա ամբողջովին մեր մեղքն էր»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում BBC-ն:
Հիշեցնենք՝ լոնդոնցիներն առաջին անգամ են Թոմաս Տուխելի օրոք 2 և ավելի գոլ բաց թողել: Բացի դա, սա գերմանացի մասնագետի առաջին տնային խաղն է, երբ մրցակիցը կարող է գրավել լոնդոնյան թիմի դարպասը:
Կարծիքներ