Հունաստանը կարող է իր վրա վերցնել Թուրքիայի դերը` որպես ՆԱՏՕ-ի առաջատար օդային տերություն
Հունաստանը կարող է ստանձնել Թուրքիայի դերը` որպես ՆԱՏՕ-ի առաջատար օդային տերություն Միջերկրական ծովի արեւելյան հատվածում, հայտնում է Պենտագոնին առընթեր RealClearDefense (RCD) ռազմական լրատվական կայքը:
Հունաստանի կողմից ամերիկյան F-35 կործանիչի ձեռքբերումը` ավելի քան հարյուր F-16 կործանիչով գոյություն ունեցող օդուժի հետ միասին, այն ՆԱՏՕ-ի հարավային թեւի պատվարը կդարձնի:
Աթենքը գործարք է կնքել Վաշինգթոնի հետ հինգերորդ սերնդի կատարելագործված կործանիչների գնման համար եւ արդեն ստացել է վեց միավոր, որոնք ի սկզբանե նախատեսված էին Թուրքիային վաճառքի համար:
2019-ին Միացյալ Նահանգները հեռացրեցին Թուրքիային F-35-ի արտադրության եւ գնումների ծրագրից` ի պատասխան ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգի մատակարարմանը: ՆԱՏՕ-ն հայտարարել էր, որ հոկտեմբերին Թուրքիայի կողմից փորձարկված С-400-ները սպառնում են իր պաշտպանական ցանցի անվտանգությանը:
«F-35-ը ռուսական ագրեսիայի զսպման ռազմական դաշինքի ծրագրերի հիմնական տարրն է դարձել: Օդանավի կենսունակությունը եւ ունիվերսալությունը ապահովում են մարտական առավելությունները, որոնց հետ Ռուսաստանը չի կարող համեմատվել, իսկ ՆԱՏՕ-ի անդամներից շատերի կողմից դրա ընդունումը երաշխավորում է, որ տարբեր օդուժեր արդյունավետորեն կսինխրոնիզացվեն մարտերում: Թուրքիայի ավելի ջերմ հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ տարաձայնությունները Եվրամիության հետ Հունաստանն ավելի գրավիչ թեկնածու են դարձնում: ԱՄՆ-ն արդեն դիտարկում է Կրետեում գտնվող «Հերակլիոն» ավիաբազան` Ինջիրլիքում գտնվող թուրքական ավիաբազայից հրաժարվելու համար», - գրում է պորտալը:
Կարծիքներ