Արցախ-Ադրբեջան պատերազմին՝ միջազգային հանրության անդրադարձը

Արցախ-Ադրբեջան պատերազմին՝ միջազգային հանրության անդրադարձը

Արցախ-Ադրբեջանական պատերազմին, որ սկսվեց երեկ վաղ առավոտյան և դեռ չի դադարում, անդրադարձել է միջազգային հանրությունը: Աշխարհի տարբեր երկրներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ դատապարտում են լայնածավալ բախումները, որոնց արդյունքում արդեն իսկ կան հարյուրավոր զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու վերսկսել բանակցությունները, ` հակամարտության հստակ լուծում գտնելու համար, քանզի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Հարևան Վրաստանի նախագահը թվիթերյան իր էջում գրում է՝ Անչափ մտահոգված եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսմամբ: Մենք խաղաղության կոչ ենք անում: Կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում ընդհանուր նպատակ է: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, գրում է haqqin.az-ը։ Նշվում է, որ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան մտահոգված է հայ-ադրբեջանական շփման գծում զինված հակամարտությամբ և կարևորել է բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումը: Ալիևն, իր հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում տիրող լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար մեղադրել է Հայաստանին։ Միացալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը: Փորձում դադարեցնել բախումները: Երեկ ավելի վաղ պաշտոնական Վաշինգտոնն ամենակոշտ կերպով դատապարտել է ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը և կոչ արել կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունները: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները ևս կոչերով են հանդես եկել, դեմոկրատ Թի Ջեյ Քոքսը դատապարտել է Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան՝ ԱՄՆ-ին կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության տրամադրումը: իր գրառումը նա եզրափակել է «Հզոր Արցախ» և «Կա՛նգ առ, Ալիև» կոչերով։ Եվրոպական միությունը կողմերին ևս կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, կայունացնել իրավիճակը և խստորեն պահպանել հրադադարը: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար հայտարարում է, որ խորը մտահոգված է ռազմական լարվածության մասին Լեռնային Ղարաբաղից ստացվող հաղորդագրություններից: Նա կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամներ Հայաստանին և Ադրբեջանին դրսևորել պատասխանատվություն և զսպվածություն և անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Կրեմլը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ բոլոր կողմերին առավելագույն զսպվածության կոչ է անում։ Մարդկային կյանքերն անգին են. պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը.Բելառուսի ԱԳՆ-ն արյունահեղությունը դադարեցնելու կոչ է արել Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորները խորապես անհանգստացած են Արցախում ընթացող պատերազմական իրավիճակով: Նրանք պատրաստակամություն են հայտնում գալ Հայաստան ՝ եղբայրական հայ ժողովրդին տեղում օգնելու համար: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը իր լիակատար աջակցությունն է հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ Հայաստանին։ Այս մասին նա գրել է թվիթթերի իր միկրոբլոգում։ Նա կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսության ուղին՝ հակամարտության բանակցային կարգավորմանը հասնելու համար»: «Լեռնային Ղարաբաղը դարձել է արնահոսող վերք, որին որոշակի ուժեր ապաքինվելու հնարավորություն չեն տալիս։ Այդ ցավից տուժում է ամբողջ Կովկասը, տարածաշրջանի բոլոր եղբայրական ժողովուդները։ Գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը և կոչ արել Հայաստանին և Ադրբեջանին արյունահեղությունը դադարեցնել Պատերազմական իրավիճակին են անդրադարձել նաև Հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ, Forbes պարբերականը հոդված է հրապարակել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պատմության վերաբերյալ: հոդվածը հրապարակել է «Տանկերն այրվում են, երբ ադրբեջանական զորքերը հարձակվում են հայկական զորքերի վրա Լեռնային Ղարաբաղում» վերտառությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում