Չեղարկվել է Թուրքիայի պաշտպանության նախարարի այցը Իրաք
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այցը Իրաք չեղարկվել է, Իրաքի իշխանությունների կողմից, թուրքական անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո, որի հետևանքով իրաքցի զինվորներ են զոհվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Իրաքի արտաքին գործերի նախարարությունը։
Աքարի այցը Բաղդադ նախատեսված էր հինգշաբթի։
«Արտաքին գործերի նախարարությունը կկանչի Թուրքիայի դեսպանին և նրան հարձակման հետ կապված բողոքի նոտա կհանձնի», – ասվում է հայտարարության մեջ:
Իրաքը նաև սպառնացել է Թուրքիային վերանայել տարբեր ոլորտներում երկրների միջև համագործակցության պայմանները։
Կարծիքներ