Արգենտինայում հրշեջ ուղղաթիռ է կործանվել
Արգենտինայի Նեուկեն նահանգում անտառային հրդեհների մարման ժամանակ ուղղաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է մարզային կառավարության մամուլի ծառայությունը։
Միջադեպի պատճառները հետաքննվում են։ Ինչպես նշել են կառավարությունում, ուղղաթիռն ընկել է դժվարամատչելի վայրում։
Կիլյեն լճում անտառային հրդեհ է սկսվել երկու շաբաթ առաջ՝ ամպրոպից հետո: Մինչ օրս 4 հազար հեկտար հրդեհ է բռնկվել։
Կարծիքներ