ՌԴ ԶՈՒ-ն ստացել է խռովության կազմակերպիչներին չեզոքացնելու հրաման. Պուտին
ՌԴ ԶՈՒ-ն ստացել է զինված խռովության կազմակերպիչներին չեզոքացնելու հրաման:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը:
«Բոլոր նրանք, ովքեր գիտակցաբար բռնել են դավաճանության, շանտաժի ուղին և զինված խռովություն են նախապատրաստել, անխուսափելի պատիժ կկրեն:
Խռովության փորձի բոլոր մեղավորներն անխուսափելի պատիժ կկրեն, պատասխան կտան օրենքի և ժողովրդի առջև»,- նշել է ՌԴ նախագահը:
Կարծիքներ