Ադրբեջանական զինուժը դեռ դիրքավորված է Քարագլուխ բարձունքում, հեռացել են միայն Փառուխ գյուղից

Ադրբեջանական զինուժը դեռ դիրքավորված է Քարագլուխ բարձունքում, հեռացել են միայն Փառուխ գյուղից

Քիչ առաջ  ՌԴ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումներն Արցախի Փուռուխ գյուղից։

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Ասկերանի շրջանում: Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է երկուական անձ՝ յուրաքանչյուր կողմից։ Հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից իրադրությունը կայունացել է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք սակայն, որ Ադրբեջանական զինուժը դեռ դիքավորված է Քարագլուխ բարձունքում, հեռացել են միայն Փառուխ գյուղից։

Հիշեցնենք, որ  2020 թվականի նոյեմբերի 9-ից  հետո, որբ ՌԴ խաղաղապահների Արցախում տեղակայվեցին, խաղաղապահենրի պատասխանատվության գոտում նույն սցենարով Ադրբեջանի կողմից բռնազավթվեցին նաև Խծաբերդ-Հին Թաղեր  գյուղերի տարածքներները, որն այդեպս  էլ չազատագրվեց ադրբեջանցիներից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում