Բուրկինա Ֆասոյում անհայտ գրոհայինների կողմից յոթ ոստիկան է սպանվել
Բուրկինա Ֆասոյի հյուսիսում մի խումբ զինված մարդկանց հարձակման հետևանքով զոհվել է յոթ ոստիկան, ևս հինգը վիրավորվել են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Reuters գործակալությունը ՝ հղում անելով կառավարության հայտարարությանը :
Իրավապահների վրա հարձակվել են Սահելի շրջանի շրջաններից մեկում անվտանգության առաքելության ժամանակ։ Հինգ վիրավորների վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում։
Բուրկինա Ֆասոն վերջին երեք տարիների ընթացքում դարձել է Արևմտյան Աֆրիկայում իսլամիստական խմբավորումների ահաբեկչական գործունեության էպիկենտրոնը: Երկրում գործում են «Իսլամական պետություն Մեծ Սահարայում» խմբավորումները, որը հանդիսանում է «Իսլամական պետության» կառույցը և «Անսար ուլ Իսլամը»։ Այս ընթացքում ահաբեկիչները սպանել են ավելի քան 1000 խաղաղ բնակիչների, բռնությունների պատճառով ավելի քան 1,5 միլիոն մարդ լքել է իրենց տները և դարձել փախստական։
Կարծիքներ