2021 թ. «Ճանապարհային դեպարտամենտում» արձանագրվել է 7055 մուտքային և 4307 ելքային գրություն

2021 թ. «Ճանապարհային դեպարտամենտում» արձանագրվել է 7055 մուտքային և 4307 ելքային գրություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2021 թ. չորրորդ եռամսյակում մուտքագրվել է 1785 դիմում և գրություն (նախորդ տարի այդ ցուցանիշը 2519 էր)։

 

Դիմում-գրություններն ստացվել են փոստային տարբերակով (էլեկտրոնային և թղթային), ինչպես նաև էլեկտրոնային կառավարման Mulberry համակարգով։ Հիմնադրամը հարցումներին, դիմումներին և գրություններին կազմակերպությունն ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։

 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2021 թ. չորրորդ եռամսյակում արձանագրվել է 1102 ելքային գրություն՝ 2020 թ. նույն ժամանակաշրջանի 1250-ի փոխարեն։

 

Նշենք‚ որ 2021 թվականի ընթացքում հիմնադրամում մուտք է եղել 7055 գրություն (2020 թ. այդ թիվը 6441 էր)։ Նախորդ տարի արձանագրվել է 4307 ելքային գրություն՝ 2020 թվականի 3580-ի փոխարեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում