Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման մասին Տոկաևի հայտարարությանը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման մասին Տոկաևի հայտարարությանը

Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը մոտ օրերս ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերման մասին, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը՝ երկխոսության կոչ անելով իրավիճակի սրման համար:
Ավելի վաղ նախագահ Տոկաևը հայտարարել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը կսկսվի երկու օրից եւ կտեւի ոչ ավելի, քան 10 օր:

«Ի գիտություն են ընդունել Ղազախստանի նախագահի հայտարարությունը Ղազախստանի տարածքում տեղակայված ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի դուրսբերման վերաբերյալ։ Ֆրանսիան և նրա եվրոպացի գործընկերները հավատարիմ են Ղազախստանի ինքնիշխանությանը, որը պետք է լիովին պահպանվի», – հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը երեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»- ի հարցին:

«Անհրաժեշտ է երկխոսություն սկսել լարվածությունը թուլացնելու համար։ Մենք այսուհետ ևս աչալուրջ հետևելու ենք մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների պահպանմանը»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում