Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները Ռումինիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը
«Հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 8 մարզիկներ նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցելու են հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը:
ԿԳՄՍ նախարարույունը տեղեկացնում է, որ ՀՀ մարզական պատվիրակությունը Ռումինիա կմեկնի 10-հոգանոց կազմով: Մասնակցության ծախսերն ամբողջությամբ հոգալու է պետությունը՝ ՀՀ պետական բյուջեի տրամադրած ֆինանսական միջոցների հաշվին:
Հաշմանդամություն ունեցող մարզիկների համար նախատեսվում է ևս երկու մրցաշար անցկացնել դեկտեմբերին՝ ՀՀ պետական բյուջեի տրամադրած ֆինանսական միջոցների հաշվին:
Դեկտեմբերի 1-ից 2-ը կանցկացվի անվասայլակով բասկետբոլի ՀՀ առաջնությունը, որին կմասնակցի 4 թիմ` «Ուիլ Ֆոքսիս», «ԲԿՄԱ», «Վանաձոր», «Գյումրի»։
Դեկտեմբերի 4-ին էլ կանցկացվի սեղմում հենարանից Հայաստանի հաշմանդամային առաջնությունը, որին հաշմանդամություն ունեցող շուրջ 60 մարզիկ է մասնակցելու:
Կարծիքներ