Կոլորադոյի դպրոցի մոտ կրակոցների հետևանքով հինգ դեռահաս է վիրավորվել
Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի դպրոցի մոտ կրակոցների հետևանքով առնվազն հինգ դեռահաս է վիրավորվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին Twitter-ում հայտնել է տեղի ոստիկանությունը։
Իրավապահները նշում են, որ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց տարիքը 14-ից 17 տարեկան է։ Հաղորդվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Ավրորայի կենտրոնական ավագ դպրոցի մոտ գտնվող այգում:
Այս պահին ուսումնական հաստատությունը հսկում են ոստիկանության աշխատակիցները։
Ոստիկանության տվյալներով՝ կրակոցների մեջ կասկածվողը դեպքի վայրից դիմել է փախուստի։
Կարծիքներ