ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայացուցիչները տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը և Իսրայելի փոխարտգործնախարար Իդան Ռոլը երկուշաբթի օրը Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
Շերմանը և Ռոլը քննարկել են ամերիկա-իսրայելական գործընկերության կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։
Պետքարտուղարի առաջին տեղակալն ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմը համոզված է, որ իսրայելցիները և պաղեստինցիները հավասարապես արժանի են ազատության, բարգավաճման և արժանապատվության:
Շերմանը նաև ընդգծել է Իսրայելի անվտանգությանը Միացյալ Նահանգների անսասան հավատարմությունը։
Կարծիքներ