Ճապոնիայի վարչապետը Բայդենի հետ քննարկել է Ուկրաինան եւ ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումները

Ճապոնիայի վարչապետը Բայդենի հետ քննարկել է Ուկրաինան եւ ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումները

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մարտի 24-ին Բրյուսելում կարճատեւ զրույց Է վարել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ: Այդ մասին հաղորդել Է NHK հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Կիսիդան հայտարարել Է, որ Ճապոնիան «բարձր Է գնահատում ԱՄՆ-ի առաջատար դերն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման վճռական պատասխանի հարցում»:

Բացի դրանից, երկու ղեկավարները հավաստել են, որ ստատուս քվոյի ուժային փոփոխումը թույլատրելի չԷ ոչ մի տարածաշրջանում: Կիսիդան եւ Բայդենն արծարծել են ԿԺԴՀ-ի հրթիռա-միջուկային թեման մարտի 24-ին «Հվանսոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման լույսով:

Նրանք դատապարտել են արձակումը եւ նշել, որ Փենյանի նման գործողությունները լուրջ մարտահրավեր են համաշխարհային հանրակցությանը: Ճապոնիայի վարչապետը Բրյուսել Է այցելել Յոթի խմբի գագաթնաժողովին մասնակցելու համար: Նա նաեւ անցկացրել Է մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում իր բրիտանացի պաշտոնակից Բորիս Ջոնսոնի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում