Հայաստանի հավաքականը խաղում էր հաղթանակի համար. Միոդրագ Ռադուլովիչ

Հայաստանի հավաքականը խաղում էր հաղթանակի համար. Միոդրագ Ռադուլովիչ

Հայաստան-Չեռնոգորիա hանդիպումից հետո մրցակցի գլխավոր մարզիչ Միոդրագ Ռադուլովիչը իր կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ:

«Դժգոհ ու տխուր եմ, որ պարտվեցինք, բայց գոհ եմ, որ նոր խաղացողների փորձարկեցինք։ Հանդիպումը նորմալ եմ գնահատում։ Բավականին լավ հնարավորություններ ունեինք, բայց չկարողացանք հաջողության հասնել: Այսօր ինձ զարմացրեց այն, որ երկու թիմերն էլ կոշտ էին խաղում։ Չեմ կարծում՝ ես կամ միստր Կապառոսը հրահանգել էինք թիմերին այդպես խաղալ, բայց այդպես ստացվեց։ Այս խաղից երևացին մեր թիմի որոշ թերություններ, որոնք պետք է շտկենք։ Հասկանում եմ իրավիճակը, Հայաստանի հավաքականը խաղում էր հաղթանակի համար։ Ընդհանրապես, հավաքականների մակարդակում ընկերական խաղեր չեն լինում, դրանք միայն թղթի վրա են ընկերական», -ասել է Ռադուլովիչը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում