AstraZeneca-ն դադարեցրել է պատվաստանյութի փորձարկումները երեխաների և դեռահասների վրա
Օքսֆորդի համալսարանը և AstraZeneca ընկերությունը դադարեցրել են պատվաստանյութի փորձարկումները Մեծ Բրիտանիայում երեխաների և դեռահասների վրա՝ մեծահասակների մոտ թրոմբների առաջացման հետ կապված իրադրության ֆոնին, հաղորդում է Wall Street Journal թերթը:
Օքսֆորդի ներկայացուցչի խոսքով ՝ փորձարկումների ընթացքում ոչ մի խնդիր չի եղել, սակայն համալսարանը լրացուցիչ տեղեկատվություն է ակնկալում Բրիտանական կարգավորիչից մինչև երեխաների և դեռահասների պատվաստումը շարունակելը:
Նախատեսվում է, որ այդ փորձարկումներին կմասնակցեն 300 կամավորներ Բրիտանիայից, ընդ որում, 200-ը պետք է պատվաստանյութ ստանա, իսկ մնացածը ՝ պլացեբո։ Օքսֆորդը չի հայտնել, թե քանի երեխա և դեռահասներ են պատվաստանյութ ստացել փորձարկումների շրջանակում։
Կարծիքներ