Բրազիլիայում կորոնավարակակիրների թիվը գերազանցել է 13 մլն-ը. Worldometers
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 13 մլն-ը: Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները:
Ըստ կայքի տվյալների՝ ապրիլի 6-ի դրությամբ հարավամերիկյան երկրում կորոնավիրուսով վարակվել է 13 023 189 մարդ, որից 38 223-ը՝ վերջին մեկ օրում: Այս ցուցանիշով Բրազիլիան երկրորդն է ողջ աշխարհում՝ զիջելով միայն ԱՄՆ-ին, որտեղ վարակվածների թիվը գերազանցել է 31 մլն-ը:
Ավելի քան 213 մլն բնակչություն ունեցող երկիրը երկրորդն է նաև «Քովիդ-19»-ից մահացության ցուցանիշով: Համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 333 153 մարդ, որից 1623-ը՝ վերջին 24 ժամում:
Կարծիքներ