Ճապոնիայի կառավարությունը ողջունել է գահաժառանգի դստեր ամուսնությունը

Ճապոնիայի կառավարությունը ողջունել է գահաժառանգի դստեր ամուսնությունը

Ճապոնիայի կառավարությունը ողջունում է կայսերական գահաժառանգ, արքայազն Ակիշինոյի դստեր՝  նախկին արքայադուստր Մակոյի և նրա նախկին կուրսընկեր Կեյ Կոմուրոյի ամուսնությունը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։

«Մենք անկեղծորեն մաղթում ենք նրանց անսահման երջանկություն և հետագա բարգավաճում ողջ կայսերական ընտանիքի համար», - ասել է նա։

Երեքշաբթի միապետի զարմուհին, Տոկիոյի Շիբույա շրջանի մունիցիպալիտետում ամուսնանալուց հետո, կորցրել է կայսերական ընտանիքի անդամի կարգավիճակը և դարձել Ճապոնիայի պարզ քաղաքացի Մակո Կոմուրո։

Նորապսակները պատրաստվում են վարձով ապրել Շիբույա շրջանում։ Դրանում նրանք մի քանի շաբաթ կանցկացնեն՝ նախքան ԱՄՆ տեղափոխվելու փաստաթղթերը մշակելը։ Ամերիկայում Քեյ Կոմորոն ստացել է իրավագիտության աստիճանը, հանձնել է քննություններ և աշխատանքի է անցել մի մեծ իրավաբանական ընկերությունում։ Նա հաղթել է Նյու Յորք նահանգի իրավաբանական ուսանողների համար անցկացված գրավոր մրցույթում:

Սպասվում է, որ կեսօրին նորապսակները Տոկիոյի հյուրանոցներից մեկում կհանդիպեն լրագրողների հետ, սակայն կսահմանափակվեն ամուսնության առիթով հայտարարություններով։ Այնուհետեւ լրատվամիջոցները կստանան նախապես պատրաստված հինգ հարցերի գրավոր պատասխաններ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում