Նյու Յորքի նահանգապետը արտակարգ դրություն է սահմանել կանխատեսվող անձրևներից առաջ

Նյու Յորքի նահանգապետը արտակարգ դրություն է սահմանել կանխատեսվող անձրևներից առաջ

ԱՄՆ Նյու Յորք նահանգի նահանգապետ Քեթի Հոքուլը արտակարգ ռեժիմ է սահմանել՝ կապված կանխատեսվող տեղումների և հնարավոր ջրհեղեղների հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդամբ՝ այդ մասին հայտարարություն է տեղադրվել երկուշաբթի երեկոյան նրա կայքում :

«Նախապես արտակարգ ռեժիմ եմ մտցնում համոզվելու համար, որ մենք ունենք բավարար ռեսուրսներ աղետին արձագանքելու և մարդկանց ու ունեցվածքը պաշտպանելու այն տարածքներում, որտեղ զգալի տեղումներ են կանխատեսվում», - ասվում է հայտարարության մեջ։ Արտակարգ ռեժիմը տարածվում է Նյու Յորքի մի քանի շրջանների, ինչպես նաև հենց քաղաքի վրա։

Ավելի վաղ ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնել էր, որ Նյու Յորքում և հարակից Նյու Ջերսի և Կոնեկտիկուտ նահանգներում հորդառատ անձրևներ են սպասվում, տեղ-տեղ հեղեղումները չեն բացառվում։ Սպասվում է, որ երեքշաբթի երեկոյան առանձին հատվածներում կտեղան մինչև 100 մմ տեղումներ, քամու պոռթկումների արագությունը կհասնի 17 մ/վրկ-ի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում