Անհայտ բեկորներ են հայտնաբերվել Ատլանտյան օվկիանոսում կորած «Տիտան» սուզանավի որոնման տարածքում

Անհայտ բեկորներ են հայտնաբերվել Ատլանտյան օվկիանոսում կորած «Տիտան» սուզանավի որոնման տարածքում

Անհայտ բեկորների գոտի է հայտնաբերվել Ատլանտյան օվկիանոսի ջրերում անհայտ կորած «Տիտան» սուզանավի որոնման գոտում՝ «Տիտանիկի» խորտակման վայրի մոտ:

Այս մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ առափնյա պահպանության հյուսիսարևելյան ստորաբաժանումը։ 

«Փլատակներով տարածքը հայտնաբերվել է անօդաչու ստորջրյա մեքենայի միջոցով «Տիտանիկի» մոտ իրականացված որոնողական աշխատանքի գոտում: Փորձագետները ուսումնասիրում են այդ տեղեկատվությունը»,- ասվում է հրապարակման մեջ:

Հիշեցնենք՝ կիրակի օրվանից որոնում են «Տիտանիկ»-ին հասնելիս անհետացած սուզանավը, որի մեջ է նաև բրիտանացի միլիարդատերերից մեկը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում